Հարցը պետք է հանգուցալուծվի միայն ու միայն հանրային կոնսեսուսի արդյունքում․ Արման Աբովյանը՝ Ամուլսարի խնդրի մասին

«Ես, բնավ, կոռեկտ չեմ համարում քննարկել այդ բարեկամական կապը»,- խոսելով Յուրա Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի բարեկամական կապի մասին՝ ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Իր խոսքում Աբովյանը նշեց, որ մեծ հաշվով մեկնաբանելու ոչինչ չկա՝ Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, եթե կա օրենքի խախտում՝ պետք է համապատասխան եզրակացություններ անել։

Այն հարցին, թե արդյո՞ք բարեկամական կապի առկայության դեպքում չի խախտվել գործի անաչառությունն, Աբովյանն ասաց․

«Գիտեք, ինքը շատ նուրբ սուբստանց է, մենք պետք է հիմնվենք այն հարցի վրա, որ ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչուր քայլ համաատասխանի ՀՀ կարգավորումներին։ Կոպիտ ասած, բոլոր քայլերը պետք է լինեն  օրենքի սահմաններում»։

Անդրադառնալով ԷԼԱՐԴ ընկերության հետ քննարկմանը, Աբովյանն ասաց, որ ի սկզբնե, որոշակիորեն պարզ էր, որ լրացուցիչ հետազոտությունների կամ գործողությունների անհրաժեշտություն կլինի։

«Ես միայն կարող եմ ասել մեր դիրքորոշումը, որը հետևյալն է՝ յուրաքանչյուր հարց, որը հուզում է հանրությանը և ունի բավականին լայն հանրային ընկալում և արձագանք, ապա այն պետք է հանգուցալուծվի միայն ու միայն հանրային կոնսեսուսի արդյունքում » ,- հավելեց պատգամավորը։

Հարցին, թե արդյո՞ք քննարկումից կարելի է կանխատեսել, թե ղեկը որ ուղղությամբ կշրջվի, Աբովյանն պատասխանեց, որ զերծ է մնում կանխատեսումներից։

«Հնարավոր է, որ նոր գործընթացներ լինեն, բայց ինչ էլ որ լինի հիմնական նպատակը պետք է լինի հանրային կոնսեսուսի ձևավորումը»,-եզրափակեց Արման Աբովյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով