Առաջին ատյանում Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին․ Ալումյան |azatutyun.am|

azatutyun.am։ Ըստ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ առաջին ատյանում Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը առաջին ատյանում մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նախկին նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու Երևանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով