Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին |tert.am|

tert.am։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, կառավարությունը վայր է դնում լիազորությունները:

«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով