Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում. Կոշտա |1lurer.am|

1lurer.am: Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցը:

Նա X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ հայկական կողմին է հայտնել Եվրոպական միության հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:

Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է նաև խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով