Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի խորհրդարանի դիմաց  բողոքի ցույցը վերսկսվել է։ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը։

Հանրահավաքին զուգահեռ, Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ նույնպես ընթանում է բողոքի ակցիա, որտեղից ցուցարարները պատրաստվում են երթով շարժվել դեպի խորհրդարան։

Ակցիային կմիանան նաև դեղագործները. Նրանք երթով կընթանան Ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաների 47-րդ օրն է. ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նոր ընտրություններ ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով