Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց

Հանրապետության տարածքում` հունվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Այս մասին տեղեկանում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին` հյուսիս-արևմտյան՝ 2-4 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ հունվարի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով