Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Բաքվում սկսվել է պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտից հետո կանցկացվեն նախագահների ղեկավարությամբ պատվիրակությունների բանակցությունները: Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր:

Նախագահները նաև հայտարարություն կանեն ԶԼՄ-ների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով