factor.am: Սկսում ենք աղբի տեսակավորումը, որը երբեք Երևանում չի իրականացվել: Այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ստեղծվելու են վտանգավոր աղբի հավաքակայաններ, որոնց մասին նույնպես երբևիցե չի խոսվել: Վտանգավոր աղբը գնում և իր տեղն է գտնում սովորական աղբի կողքին, որն անթույլատրելի է: Մենք չենք անելու պոպուլիստական քայլեր, մենք սկսելու ենք քայլեր, որոնց արդյունքները երևալու են մի քանի տարի հետո»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: