Թրամփն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիից պահանջել Է դադարեցնել իմպիչմենթի ընթացակարգը |tert.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վճռական բողոք Է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին պաշտոնազրկման ընթացակարգի առնչությամբ եւ դեմոկրատներին մեղադրել Է իշխանության հակասահմանադրական չարաշահման մեջ: Այդ մասին ասված Է ստորին պալատի ղեկավարին Թրամփի հղած նամակում, որը տարածվել Է դեկտեմբերի 17-ին:

«Իմպիչմենթն իշխանության աննախադեպ եւ հակասահմանադրական չարաշահում Է դեմոկրատների կողմից, որին հավասարը չի եղել ամերիկյան օրենսդրության ամբողջ 250-ամյա պատմության ընթացքում»,- ընդգծել Է նախագահը: Թրամփի խոսքով՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահումը եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը, չեն համապատասխանում «Սահմանադրության եւ իրավունքի ոչ մի նորմայի»:

«Դրանք (հոդվածները) չեն բովանդակում ոչ մի կարգի հանցագործություններ, խախտումներ: Դուք արժեզրկել եք իմպիչմենթ բառի կարեւորությունը»,- համոզված Է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 18-ին սկսվում Է ընթացակարգ, որի արդյունքներով քվեարկության կդրվի այն հարցը, թե պետք Է արդյոք պաշտոնազրկում հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով