lragir.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր ընթանում է Մանվել Գրիգորյանի մասով անջատված գործի քննությունը: Պաշտպանները դարձյալ միջնորդություն ներկայացրեցին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Պաշտպանները որպես գրավ առաջարկում են անշարժ գույք: Մասնավորապես, առաջարկում են կալանավորումը փոխարինել արգելանքի տակ չգտնվող 1 միլիարդ 670 միլիոն 950 հազար դրամ շուկայական և 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքի գրավով: Խոսքն ընդհանուր 25 անշարժ գույքի մասին է:
Պաշտպանները նաև ասացին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հիվանդանոցում այնքան է վատանում, որ չի կարողանում քայլել: Նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում, քանի որ, ըստ պաշտպանների, ի վիճակի չէ: