ՌԴ-ն ծրագրում է ավելացնել 102-րդ ռազմաբազայի ներուժը |armenpress.am|

armenpress.am: Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային ուղղություններից է եղել անվտանգությունը: ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2019 թվականը նշանավորվեց երկու երկրների անվտանգության ամրապնդմամբ:

«Ընթացիկ տարում մի շարք քայլեր են ձեռնարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այստեղ լուրջ արդյունքներ ունենք գրանցած: Ունենք ծրագրեր կրկնապատկելու ռազմաբազայի մարտական ներուժն առանց թվաքանակի ավելացման»,-ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրեց, որ նախատեսում են նշանակալի աշխատանքներ կատարել ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Նա նշեց, որ ներգրավելու են նաև Հայաստանի կապալառուներին:

2019 թվականին հաջողությամբ զարգացել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով