ՔՊ խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում  Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»,- ասաց Կոնջորյանը։

Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունի նման նախաձեռնության մասին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով