Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԵԱՏՀ տնտեսական խորհրդի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ավարտելով իր այցը Ղազախստանի Հանրապետություն, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախահագել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը:

Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը:

Օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված էր ԵԱՏՄ անդամ պետությունների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների համար տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի և տեխկանոնակարգերում փոփոխությունների վերաբերյալ որոշումների նախագծերը:

ԵԱՏՀ տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ձևավորման հետ կապված հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով