Ռոհանին Տոկիոյում «խստիվ դատապարտել Է» միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը |armenpress.am|

armenpress.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Թեհրանը «խստիվ դատապարտում Է» ԱՄՆ-ին միջուկային գործարքից դուրս գալու համար, եւ հույս Է հայտնել, որ Ճապոնիան եւ մյուս երկրները կկարողանան ուժի մեջ պահել 2015 թվականին ձեռք բերված համաձայնագիրը: Այդ մասին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը:

«Իրանի նախագահ Ռոհանին վարչապետ (Սինձո) Աբեի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ ինքը «խստիվ դատապարտում Է» Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը եւ կոչ Է արել երկրներին, այդ թվում՝ Ճապոնիային, ուժի մեջ պահել համաձայնագիրը»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ: Իր հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հույս Է հայտնել, որ Թեհրանը «լիովին կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները» եւ «զգալի դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 20-ին ժամանել Է Տոկիո՝ դառնալով 2000 թվականից ի վեր Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնական այց Է կատարել Ճապոնիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով