shantnews.am։ Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանում գրանցել է նոր օրինագիծ՝ կապված ընտրական համակարգի փոփոխությունների հետ:
Ըստ ընդդիմության հայտարարության՝ օրինագիծը, որը հեղինակել են 30 ընդդիմադիր ուժերը, ենթադրում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով: Այն ենթադրում է նաև ձայների համամասնական բաշխում:
«Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարան են ներկայացրել մի նախագիծ, որը ենթադրում է, այսպես կոչված, գերմանական մոդելը: Այս նախագիծը նպատակ ունի բարեփոխել ընտրական համակարգը: Այն ներառում է գերմանական սկզբունքը, ինչը նշանակում է, որ բոլոր կուսակցությունները խորհրդարանում ներկայացված կլինեն՝ համաձայն բնակչության կողմից ստացվող համամասնական ձայների։
Օրինագիծը գրանցել են «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցությունները՝ 30 ընդդիմադիր քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների հետ: