Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ դատարանը վճռել է, որ խորհրդարանը ցրելու առաջարկը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ակնկալվում է, որ արդեն կորոշվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու ժամկետները:

Երկուշաբթի օրը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները քվեարկեցին խորհրդարանի լուծարման օգտին և համապատասխան խնդրանքով դիմեցին երկրի նախագահին:

Խորհրդարանի լուծարման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով