ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

aliq.ge: ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովն ավարտվել է։
Դաշինքի անդամ երկրները համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է, որ չնայած լարվածությանը՝ դաշինքի կապն առաջվա պես ամուր է։ Լոնդոնում հանդիպումից հետո հրապարակված համատեղ դեկլարացիայում ասվում է, որ ՆԱՏՕ-ն մնում է կոլեկտիվ պաշտպանության գլխավոր երաշխավորը։

Գլխավոր սպառնալիք ՆԱՏՕ-ի համար շարունակում են մնալ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, չվերահսկվող միգրացիան, ահաբեկչությունը, կիբերվտագները։

«Մենք որոշում ենք կայացրել ավելացնել մեր ուժերի պատրաստվածությունը՝ յուրաքանչյուր սպառնալիքի արձագանքելու համար՝ ցանկացած ժամանակ և ուղղությամբ։ Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, ՆԱՏՕ-ն մնալու է միջուկային միություն։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հավատարիմ են միջուկային զենք չտարածելու համաձայնագրին», — ասված է դեկլարացիայում։

Առաջնորդները նաև նշել են, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել, ու մոտ ապագայում Մակեդոնիան դաշինքի անդամ կդառնա։ Նրանք նաև պայմանավորվել են, որ յուրաքանչյուր անդամ պետություն 2024 թվականին պաշտպանության բյուջեն կավելացնի 2%-ով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով