Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Վաշաձեն բերման է ենթարկվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանի մոտ բերման է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկը` Գիորգի Վաշաձեն։ Մինչ այդ Վաշաձեն բանավեճի մեջ էր մտել ոստիկաններից մեկի հետ: Վաշաձեի խոսքով, ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս նույնիսկ մայթում կանգնել:

Վաղ առավոտից ընդդիմությունը փորձում է արգելափակել խորհրդարանի մուտքերը: Այսօր խորհրդարանը քվեարկելու էր ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի իրավասությունները դարարեցնելու վերաբերյալ: Գործընթացային հարցերի հանձնաժողովը Մելիայի իրավասությունների դադարեցմանը միաձայն կողմ էր քվեարկել: Նիստին ներկա են եղել միայն խորհրդարանական մեծամասնության անդամներ: Դեռևս պարզ չէ, թե երբ է հարցը քննարկվելու խորհրդարանի լիագումար նիստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով