Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տուժածներ. SANA |tert.am|

tert.am: Սիրիայի հարավային Էլ-Քունեյթրա նահանգի Թալ-Շաար քաղաքի մոտակայքում հրթիռային հարվածի հետևանքով ռազմական ավտոմեքենա է ոչնչացվել, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է SANA լրատվական գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավիահարվածները հասցվել են Իսրայելի տարածքից: Հրթիռային հարձակման հետևանքով կան տուժածներ, որոնց վիճակի մասին մանրամասներ չի հաղորդվում:

Նշվում է, որ իսրայելցի զինվորականներն արդեն հաստատել են Սիրիայի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու հանգամանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով