ԵՄ-ը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը |news.am|

news.am: Մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը։ Այս մասին Քրեական օրենսգրքի հանրային քննարկումներում դեկտեմբերի 12-ին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան։

Նրա խոսքով՝ համագործակցությունը նոր Քրեական օրենսգրքի մշակման գործում արտացոլում է Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների մակարդակը։ «Կարեւոր է գնահատել բռնության, կոռուպցիայի եւ հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ճանապարհային քարտեզի իրականացումը։ Մոտեցումները, որոնք մշակվել են, հաշվի են առնում Հայաստանի առանձնահատկությունները եւ ուղղված են գիտելիքների մակարդակի բարձրացմանը կյանքի իրավունքի պաշտպանության մասով, ինչը լրացնում է երկրի ջանքերը բարեփոխումների ճանապարհին»,- նշել է նա:

Հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Նշենք, որ Երեւանում դեկտեմբերի 12-ին տեղի են ունենում Քրեական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումներ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով