Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Lուրը հաստատեց Քոչարյանի դատապաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ դեկտեմբերի 11-ին: Նա հիվանդանոց տեղափոխվելու պատճառների մասին չխոսեց, սակայն նշեց. «Նախատեսվում է, որ այնտեղ կմնա մի քանի օր, բայց վերջնական որոշումը բժշկինն է»:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով