Դատավորի ամուսինը 65 մլն դրամանոց բնակարան է նվիրատվություն ստացել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը 2019 թվականի փետրվարի 11-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Տարեսկզբում Հարթենյանն ունեցել է 15 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 50 հազար եվրո, իսկ տարեվերջում՝ 12.5 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 50 հազար եվրո:

2018-ին Հարթենյանն ունեցել է 8 մլն 606 հազար 399 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 4 տարբեր աշխատավարձերից:

Նույն տարում Հարթենյանի ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը ձեռք է բերել բնակարան 65 մլն դրամի չափով, ըստ հայտարարագրի նա այդ գույքը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով:

Ավելին՝ armtimes.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով