shantnews.am։ Իրանում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև երկրի այլ քաղաքներում:
Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիայի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, կատարվել են ձերբակալություններ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին: Վերջին գրառման մեջ Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել «չսպանել ցուցարարներին»:
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն ընդունել են, որ սխալմամբ խոցել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը: Հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարը 176 մարդու կյանք է խլել:
I can’t say anything
This is the current situation in Tehran Freedom Square subway!#IranProtests2020 pic.twitter.com/ybJzRFrkXL— Alireza Azami (@Alireza__Azami) January 12, 2020