Պատերազմների և այլ վայրագությունների հետևանքով աշխարհում փախստականների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է մոտ 71 միլիոնի․ ՄԱԿ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր ամենամյա «Գլոբալ միտումներ» զեկույցում ներկայացրել է աշխարհում փախստականների, ներքին տեղահանվածների, ապաստան հայցողների թիվը, հաղորդում է TIME պարբերականը։

Ամբողջ աշխարհում պատերազմների, բռնաճնշումների և այլ վայրագությունների հետևանքով 2018 թվականին նրանց թիվն ավելացել է 2,3 միլիոնով և հասել մոտ 71 միլիոնի:

Նախորդ տարվա վերջին աշխարհում հաշվվել է 25,9 մլն փախստական, 41,3 մլն ներքին տեղահանված անձ, 3,5 մլն ապաստան հայցող: Փախստականների մեծ մասը Սիրիայից, Աֆղանստանից, Հարավային Սուդանից, Սոմալիից են: Նրանց ընդունող երկրների առաջին հորիզոնականում Թուրքիան է (3,7 մլն), հաջորդում են Պակիստանը (1,4 մլն), Ուգանդան (1,2 մլն) և այլն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով