Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից |news.am|

news.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցությունից: Այս մասին հայտնել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախատեսված էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Շվեյցարիա՝ Դավոսում տնտեսական համաժողովին մասնակցելու համար,- ասել է նա: – Չնայած պաշտոնական հրավերին, նա, սակայն, փոխել է իր ծրագիրը, ուստի այս ուղեւորությունը չի կայանա»:

Մուսավին չի հստակեցրել Դավոս ուղեւորությունից Զարիֆի հրաժարվելու պատճառները:

Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի է ունենալու 50-րդ հոբելյանական Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի գործնական ծրագիրը մոտ 400 նստաշրջան է ունենալու, որոնց ժամանակ ելույթ է ունենալու ավելի քան 600 խոսնակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով