shantnews.am։ Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում:
Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։
Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, ըստ գյուղացիների, գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին. գյուղացիները պնդում են, որ անցած տարի տեղացած 3 խոշոր կարկտահարություններից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:
Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալը՝ Լիպարիտ Տիգրանյանն է գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։
Շարունակությունը՝ shantnews.am-ում