Իրանի ԱԽ քարտուղարը հայ գործընկերոջն է ներկայացրել է ՀՀ վարչապետի Թեհրան այցի արդյունքում գրանցված որոշումների կատարման վիճակը

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայ-Իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակադակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։

Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծեց վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը, նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երրկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացավ փոխադարձ հրավեր։

Անդրադարձ կատարվեց էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքեց, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։

Ալի Շամխանին ներկայացրեց ՀՀ Վարչապետի իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով