Կան դեպքեր, երբ կառուցվող շենքի բնակարանների նախնական վաճառքը կա, բայց նույնիսկ հողը գնված չի. Հայկ Մարության |factor.am|

factor.am: Մենք հաճախ Երևանում հանդիպում ենք դեպքերի, երբ նոր կառուցվող շենքի գովազդը կա, անգամ բնակարանների նախնական վաճառքը կա, բայց իրականում նույնիսկ շինթույլտվությունը չկա և պարզ էլ չի՝ ինչ է լինելու: 

«Ես հանդիպել եմ դեպքի, երբ անգամ հողն էլ գնված չի, բայց իրենք արդեն առաջ են գնացել մի քանի տարի և բնակարաններ են վաճառում»,- ասաց նա:

Այս առնչությամբ փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժին կբացվի, որտեղ կհրապարակվեն քաղաքապետարանի կողմից տրված բոլոր շինթույլտվությունները՝ քարտեզագրմամբ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով