Մեր գործողությունները համարժեք պատասխան են. Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։

Նա հստակեցրել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սուլեյմանիի վրա։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Իրանը ձեռնարկել է համարժեք գործողություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ հարվածներ հասցնելով այն բազային, «որտեղից կատարվել է վախկոտ հարձակում մեր քաղաքացիների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց վրա»։

Միաժամանակ Զարիֆը նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով