news.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Հանին հայտարարել է, որ Իրանը վրեժ կլուծի տառապյալների արյան համար, հաղորդում է Mehr-ը:
Նա հանդես է եկել նման հայտարարությամբ Թեհրանում «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ՝ նշելով, որ «թափված սրբազան արյան համար վրեժը կշարունակվի՝ հանուն դիմադրության»: