armenpress.am։ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկվել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: Այդ մասին ասված Է ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում, որն անցկացվում Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից: Համապատասխան հաշվետվությունը հունվարի 9-ին հրապարակել Է Tasnim գործակալությունը:
«Ինքնաթիռը բռնկվել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»: Նախնական հետաքննության մեջ նշվում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան: «Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»,-ասված Է փաստաթղթում:
Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: