ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի բյուրոյի փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ:

«2019թ․ նոյեմբերի 4-7-ը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ»,- նշված է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով