shantnews.am։ Իրանի ԱԳՆ-ն ամերիկյան հերթական պատժամիջոցները «անհեթեթություն» է համարում: Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միակողմանի սահմանափակումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը չի կարող խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
Ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը վերաբերում է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբին և 9 հոգու, այդ թվում` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որդուն: Ամերիկյան կողմը մեկնաբանել է, որ այդ անձինք գործել են բացառապես Խամենեի անունից ու նրա շահերի համար:
«Միակողմանի սահմանափակումների կիրառումը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է պասիվ: Նրանք կարող են միայն անհեթեթ պատժամիջոցներ կիրառել»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: