shantnews.am: ԼՀԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Այս նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։
Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք մտադիր են սահմանել հետևյալ ժամանակացույցերը․
- 3 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար,
- 5 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 5-10 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար։
Իմքայլական Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ ինչպե՞ս են սրան արձագանքելու ԵԱՏՄ անդամները։ Նախագծի համահեղինակն ասաց, որ օրինակ` Ղազախստանում սահմանված է 15 տոկոս ավելացված արժեքի հարկ, և դա համեմատելի է։