Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Քոչարյանի գույքի նկատմամբ ապօրինի սահմանափակումների փաստը հայտնի է եղել դատախազին, ինչը դատավոր Աննա Դանիբեկյանը ճանաչել էր Քոչարյանի իրավունքների խախտում։

«Առ այսօր դատախազությունը որևէ գործողություն չի ձեռնարկել իրավունքների խախտումը դադարեցնելու վերաբերյալ», – ասաց Խուդոյանը։

Քոչարյանի պաշտպանը նշեց՝ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել գործի կանխակալ քննություն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով