shantnews.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ։
«Մենք կարող ենք հաղթահարել (ռուսական ԶՀՀ) С-400-ների և F-35-երի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ, որոնց արտադրության ծրագրից ԱՄՆ-ը դուրս է հրավիրել Թուրքիային՝ ռուսական սպառազինության գնման պատճառով) շուրջ առաջացած տարաձայնությունները։ Ես նախագահին հայտնել եմ Patriot գնելու ցանկության մասին, եթե շահավետ առաջարկ ստացվի»,-ասել է Էրդողանը բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ կիսվելիս։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված բացելու նոր էջ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, և միայն երկխոսությունը թույլ կտա երկու երկրներին կարգավորել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջացած տարաձայնությունները։