Հայաստանն ուզում է 2 լաստանավ ունենալ Սև ծովում՝ որպես Լարսին այլընտրանք․ Սուրեն Պապիկյան |shantnews.am|

shantnews.am: «Մենք նախնական հետաքրքրություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ 2 լաստանավ։ Հիմա նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին այսպես ասած պարապուրդի մատնված լաստանավեր կան»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա պատասխանում էր այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով անցնող խնդրահարույց ճանապարհին այլընտրանք գտնելու համար։ Պապիկյանն ասաց, որ պետք է հասկանալ ինչպես անել, որ այդ լաստանավերը հնարավորինս մատչելի տարբերակով Հայաստանին տրամադրվեն։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ հիմա Ռուսաստանի գործընկերները պետք է պատասխանեն այդ առաջարկին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով