Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանը այսօրվանից վերսկսում է ուրանի հարստացումը», – այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այս քայլի նպատակն է, որպեսզի հունիսի 27-ին մեր տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ծավալները գերազանցեն [միջուկային համաձայնագրով նախատեսված] 300 կիլոգրամը: Մենք նաև դադարեցնում ենք «ծանր ջրի» արտահանումը երկրի տարածքից», – հայտարարել է Քամալվանդին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով Թեհրանում ակնկալում են, որ 2015-ին կնքված համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունները կսկսեն կատարել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:

«Մեր համբերությունը անսահման չէ: Միջուկային համաձայնագիրը լքելու վերաբերյալ ԱՄՆ որոշումից հետո մենք սպասեցինք ավելի քան մեկ տարի», – նշել է Քամալվանդին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով