news.am։ ՀՀ պետբյուջեից անտառների պահպանման համար տպավորիչ միջոցներ են տրամադրվել: Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, թե ինչպես է ծրագրվում իրականացնել 10 մլն ծառերի տնկումը:
Նախարարը նշեց, որ իրենք տնկիների մասին արդեն բանակցություններ են վարում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ: «Եվ քանի որ ծառատունկը համահայկական միջոցառում է, ենթադրվում է նաեւ, որ ֆինանսավորում կիրականացվի ոչ միայն բյուջեից, այլ նաեւ սփյուռքի եւ այլ աղբյուրների աջակցությամբ»,- ասաց Գրիգորյանը: