Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում ՀՀ երկարաժամկետ զարգացման հեռանկարում․ Նախարար |panarmenian.net|

panarmenian.net։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Հայաստանի զարգացման երկարաժամկետ հեռանկարում հանքարդյունաբերույթան ոլորտի զարգացումը չի դիտարկում: Այս մասին նախարարը հայտնել է Աժ-ում, 2020թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Հայաստանն ունի զարգացման շատ մեծ հնարավորություններ՝ ներառյալ նաև կենսառեսուրսների առավել կայուն օգտագործում՝ էկոտուրիզմ, անտառներ, ինչպես նաև ՏՏ ոլորտը Հայաստանի համար պետք է լինի առաջնային»,- ասել է նախարարը:

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի փուլերում տվել է թույլտվություններ և լիցենզիաներ հանքարդյունաբերող կազմակերպությանը, իսկ այսօր կան նաև մի շարք մտահոգություններ, նոր եզրակացություններ, այդ թվում`«Էլարդ» միջազգային կազմակերպության և ԳԱԱ-ի ինստիտուտների կողմից տրված, որոնք անհամապատասխանություններ են գտել նախկին փաստաթղթերում։

«Եթե պարզվի, որ որևէ կողմ ոչ պատշաճ է իրականացրել իր գործառույթները` դա կլինի պետական մարմինը, թե «Լիդիանը», ապա այդ ամենը կունենա հետևանքներ»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եղած իրարամերժ տվյալնեը ամփոփվել ու ներկայացվել են բնապահպանական տեսչությանն ու քննչական մարմնին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով