aysor.am: ՄԻԵԴ-ը ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել և գրանցել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։
ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում», – ասված է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում։