ԲՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիր

Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը:

Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով