Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի նոյեմբերի 5-ի դատական նիստին․ Քոչարյանի պաշտպան |24news.am|

24news.am։ «Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն արդեն նորմալ է, դատական նիստին ներկա չլինելու պատճառներ չկան», – այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտնեց, որ վաղը կայանալիք դատական նիստին նոր միջնորդություններ կներկայացվեն, բայց այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։

Նախորդ դատական նիստին Քոչարյանը ներկա չէր եղել, դատարանը որոշել էր հետաձգել դատական նիստը: Հաշվի առնելով, որ նախորդ նիստին դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից, ուստի սույն գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով