Սիրիայի հյուսիսում բախումները շարունակվում են. բնակիչները հեռանում են տներից |shantnews.am|

shantnews.am: Սիրիայի հյուսիս-արևելքում բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի, քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների և Սիրիայի կառավարական ուժերի միջև:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Թալ Թամր քաղաքի բնակիչները սկսել են փախչել տներից: Բնակիչների խոսքով` բախումները բնակավայրին շատ մոտ են եղել, հարվածները հասել են դպրոցի շենքին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ ռուս-թուրքական համատեղ պարեկությունը կսկսվի նոյեմբերի 1-ին, սակայն հավելել էր, որ Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քրդական ուժերը Թուրքիայի սահմանից 30կմ չհեռանան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով