shantnews.am: Իրանի արտգործնախարարությունը կանչել է Թեհրանում Իրաքի դեսպանին և խիստ բողոք է հայտնել նրան՝ կապված Նաջաֆում Իրանի հյուպատոսարանի հրդեհման հետ:
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին Իրաքի կառավարությանը կոչ է արել պատժել հարձակման հետևում կանգնածներին: Մուսավին նաև հիշեցրել է, որ Իրաքի կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր երկրում դիվանագիտական առաքելությունները և դիվանագետներին:
Իրաքում ցուցարարները կրակի էին մատնել Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Հյուպատոսարանի աշխատակիցները տարհանվել են: Նաջաֆում պարետային ժամ է սահմանվել: