Ոստիկանությունը մեր գործի կեսն արդեն արել է. Բոկերիա |aliq.ge|

aliq.ge։ «Ինչ ճանապարհ էլ փակեն, դրանից այն կողմ կկանգնենք»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան:

Վերջինիս խոսքով, իրավապահները շրջափակել են խորհրդարանի շենքն ու դրանով ընդդիմության գործի կեսը արել:

«Այս կերպ շրջափակված խորհրդարանի շենք չեմ հիշում: Մեր գործի կեսն արել են: Մեզ անհրաժեշտ չէ հասնել մուտքերին, մենք կկանգնենք փակ ճանապարհներից այս կողմ: Մոտավորապես գիտենք, թե որ կողմից են բերելու պատգամավորներին: Նույնիսկ եթե ամբողջ ոստիկանական ուժերը ներգրավեն այս գործում, միևնույն է, ամոթանքի են արժանի»,- հայտարարել է Բոկերիան:

Վրաստանի խորհրդարանի մուտքերի հարակից տարածքներում նոյեմբերի 28-ի վաղ առավոտից հավաքված են ընդդիմության անդամները և քաղաքացիական ակտիվիստներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով