lragir.am: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտնում է, որ հանձնաժողովը հավանություն է տվել որոշմանը, որ համատիրությունները պետք է բնակչից գումարը գանձեն անկանխիկ, միջոցները պետք է ծախսվեն թափանցիկ ու նպատակային։
«Մինչև մայիս կունենանք նոր օրենք համատիրությունների մասին, որն ավելի ամբողջական ու արդյունավետ կկարգավորվի այս ոլորտը (նախագծի հեղինակ՝ Վաղարշակ Հակոբյան)», – գրել է Կարապետյանը։