Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել |factor.am|

factor.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. այս մասին նսիտի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 26-ի արձանագրության համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տվել է նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հենրիկ Աթենյանին»,- ասաց Մարությանը: Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնին:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով