ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում կազմակերպության մեքենայի վրա հարձակումը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությանը պատկանող մեքենայի վրա գործված հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպության 1 աշխատակից: Այս մասին հաղորդվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը:

«Գլխավոր քարտուղարը Աֆղանստանի իշխանություններին կոչ է անում անել ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նա հաստատել է արդարության և խաղաղության ձգտելու հարցում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին օգնելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Անտոնիու Գուտերեշը նաև ցավակցել է զոհված աշխատակցի ընտանիքին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով