Ոստիկաններն են մեր փոխարեն արգելափակել խորհրդարանի մուտքը․ Գ․ Ուգուլավա |aliq.ge|

aliq.ge: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, ով ևս Ռուսթավելի պողոտայում էր, ասում էր, որ իրենց համար էական նշանակություն չունի՝ ցուցարարների, թե ոստիկանների կողմից փակ կլինեն խորհրդարանի մուտքերը, կարևորը՝ փակ լինեն։

Ուգուլավան լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մեր նպատակը հստակ է՝ փակել խորհրդարանի մուտքերը, էական նշանակություն չունի՝ ով կփակի։ Եթե դա մեր փոխարեն ոստիկաններն են անում, մեզ ավելի ձեռնտու է։ Կարևորը՝ նիստը տապալվի»։

Ցուցարարները մտադիր էին գիշերն անցկացնել Ռուսթավելի պողոտայում և տապալել օրենսդիրի՝ այսօրվա նիստը։ Նրանք նաև հայտարարել են, որ իրենց ակցիան, ինչպես և նախկինում, խաղաղ բնույթ ունի, և ոստիկանների հետ բախումներ չեն ուզում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով